Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանին դիմակայելու ուղիների վերաբերյալ, ինչը հերքել է նախկինում տարածված այն պնդումները, թե նրանք միասնական դիրքորոշում ունեն Թեհրանին միջուկային զենքի ձեռքբերումն արգելելու հարցում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Թրամփը Նեթանյահուին ասել է. «Ես ուզում եմ դիվանագիտական լուծում իրանցիների հետ: Ես հավատում եմ լավ գործարք կնքելու իմ կարողությանը»:               
 

Հայաստանը շարունակում է գրավված մնալ

Հայաստանը շարունակում է գրավված մնալ
29.11.2024 | 09:47

Նայեք քարտեզին:

Անցնող շաբաթ Թուրքիայի խորհրդարանում, 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ, այդ երկրի տրանսպորտի նախարարը հայտարարեց, որ մյուս տարի կսկսվի քարտեզում պատկերված Կարս-Նախիջևան երկաթուղու կառուցումը, որը «Զանգեզուրի միջանցք» կոչվածի հենքն ու շարունակությունն է:

Մեր օրակարգում այս նախագծի մասին գրեթե այլևս չի խոսվում, մինչդեռ այն սողացող օձի պես շարունակում է մոտենալ ու օղակել Հայաստանը` վերջինիս խեղդելու համար:

Սրան զուգահեռ այսօր «հայ առաջադեմների» (այդ թվում՝ այս տողերը կարդացողների) հովանու ներքո Հայաստանում պատրաստում են թուրքական պահանջով կրճատել բանակը, մշակում են առաջիկա ընտրություններում իշխանության հաղթանակն ապահովող անօրինական օրենքը, տապալում են հայ ռազմագերիների համար բանաձևի ընդունումը, կարդում են Էրդողանի գրածները ու «դատում» տարիներ առաջ Հայաստանի անվտանգությունն ապահոված նախագահին:

Եվ սա ընդամենը «այսօր»:

Եվ որպեսզի այս ամենը չնկատվի ու չբերի հանրային բողոքի, «այսօր» բեմականացնում են հերթական անդեմ պատգամավորի ոչինչ չնշանակող հրաժարականը:

Հայաստանը շարունակում է գրավված մնալ:

Վարուժան Գեղամյան

Պ.գ.թ., թյուրքագետ

Դիտվել է՝ 9519

Մեկնաբանություններ